Ռուսաստանը մտադիր է կրճատել Չինաստանին գազի մատակարարումը տասնամյակի վերջին` «Սիբիրի ուժ» խողովակատարով՝ գրում է Reuters-ը: Պատճառը էներգակիրների համաշխարհային գների անկայունությունն է և Չինաստանի տնտեսական խնդիրները: Գազամուղն արևելք կուղղվի ժամանակին, սակայն մատակարարումների ծավալը նախատեսվածից ավելի քիչ կլինի, քան այն ժամանակ, երբ Մոսկվան և Պեկինը 400 մլրդ դոլար արժողությամբ գործարք կնքեցին՝ 2014-ի մայիսին: